Рубрика: Հեքիաթներ, Նախագծեր

«Ծիտը» ամանորյա երաժշտական հեքիաթ նախագիծ

20210216_143042

Մասնակիցներ՝ Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան սաներ, ծնողներ

Դաստիարակներ՝ Սեդա Գևորգյան, Մերի Սմբաթյան
Երաժշտության դաստիարակ` Արմենուհի Սոկրատունի
Անցկացման օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 11։00

Ծեսի առաջին մասում՝


Ամանորյա զանգեր, ղողանջներ
Ծնողական համայնքի, սաների հետ խաղում ենք «Ծիտը» հեքիաթը, երգում ծեսի երգերը, կարդում-խաղում բանաստեղծությունները։

Միասնական երգ` Կոտ ու կես

  • Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար, Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար, Կըռացա քար վեր առա զարկելու համար:
  • Այ ճընճղուկիկ, Կարմիր տոտիկ, Սիպտակ փորիկ, Ուտեն կըտիկ, Խըմեն ջըրիկ, Առվի եզրիկ, Պըստիկ—մըստիկ, Փախչեն, էրթան Ման գալու համար:

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․
— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է․
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Միասնական երգ`հաց կթխեմ գարի ա

  • Հաց կըթխեմ գարի ա, 
    երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ ուրախ տարի ա, 
    շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է․
— Կերա։
— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում
։

Միասնական երգ `Հինգ էծ ունեմ ուլերով

  • Հինգ էծ ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի,
    Կաթ կկթեմ դույլերով, իլիլի, դիլիլի։ Սեր կչափեմ կալ չափով, իլիլի, դիլիլի,
    Յուղ կհանեմ լվի տըկով, իլիլի, դիլիլի։

Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։
Ասում են․
— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։
Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է, թռչում։

Միասնական երգ` Այֆոռկա, Պսակ֊պսակ

ԱՅ, ՖՈՌԿԱ

  • Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
    էսօր մեր տուն հարսնիս կա:
    Էսօր մեր տուն հարսնիս կա,
    Կոլոտ փեսուն բեղ չկա:
    Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
    էսօր մեր տուն հարսնիս կա:

Տիկնի պսակ

  • Պսակ-պսակ, տիկնի պսակ, Փեսան եկավ լիքը քսակ. —Տիրնա՜-նինե՜,Տիրնա՜-նինե՜, Զուռնի ձենը գեղով մին է։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։
Ասում է․
— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։
Աշուղն ասում է․
— Հարսը գնաց իրենց տուն։
Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Աշուղը սազը տալիս է իրեն։
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Միասնական երգ`Ծիտը

  • Փուշիկ տվի, լոշիկ առա,
    Լոշիկ տվի, գառնիկ առա,
    Գառնիկ տվի, հարսիկ առա,
    Հարսիկ տվի, սազիկ առա,
    Սազիկ առա, աշուղ դառա,
    Ծընգլը, մընգլը,
    Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Միասնական պար` Կռնկավեն

Ամանորյա երգեր

Միասնական պար` Թամզարա

Ծեսի երկրորդ մասում՝

Ամանորյա ծեսի այս մասում կիրականացնենք տեխնոլոգիական աշխատանք։ Ծնողները և սաները միասին կգունավերեն անվանական տոնածառի խաղալիքները, որով կզարդարեն իրենց տան տոնածառը։

Ձմեռ պապի օգնականները սաներին կփոխանցեն Ձմեռ պապից ուղարկված նվերները։

Ծեսի հյուրասիրություն։

Оставьте комментарий