Рубрика: Աշխատանքային նախագիծ

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

20230330_081351

Նախակրթարանի օրացույց

Ապրիլ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Ապրիլ ամսվա հեքիաթններ֊ բանասըեղծություններ

Երգեր և պարերգեր՝

Ապրիլ ամսվա նախագծեր`

Գործունեություններն ըստ օրերի

Ապրիլի 1-10-

Ավագ շաբաթվա ընթացքում մեր գործունեությունները կլինեն ծիսական շաբաթվան համապատասխան:

  • Երկուշաբթի 03.04`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը, քոլեջ պարտեզում կնշենք «Ծաղկազարդը»
  • Երեքշաբթի 04.04`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն

  • Չորեքշաբթի​ 05.04  չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

_Չիք-չիք, մուկը չիք,

_Չիք-չիք, մոծակը չիք…

Կարելի է խաղալ հարցուպատասխանով՝ մի խումբ.

_Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ.

_Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ.

_Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ.

_Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ.

_Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ.

_Չիք-չիք, կռիվը չիք:

  • Հինգշաբթի 06.07 -Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»։ Այսօր կմշակենք մեր թաղարները;

  • Ուրբաթ 07.04- Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում, զատկական ուտեստներ են պատրաստում։
  • Կպատրաստենք ընտանեկան նյութ՝ «Սուրբ Զատիկը մեր ընտանիքում:
  • «Ձոն տեխնոլոգիական ստուգատես»

  • 10.04 — Կտոնենք «Զատկի ծեսը» քոլեջ- պարտեզում

Ապրիլի 11-30 Երաժշտական պարապմունք շաբաթը երեք անգամ, այլընտրանքային նկարչություն, խոհանոցային գործունեություն, մարզական խաղեր, տեխնոլոգիական աշխատանք, զբոսանք մաքուր օդում։

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Оставьте комментарий