Рубрика: Աշխատանքային նախագիծ

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

f28135dad9c8d814a4901577962dbb50

Նախակրթարանի օրացույց

Գարնանային պարտեզ` մարտ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում:   Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային  պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30 Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանա մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

Բնագիտական գործունեություն՝

Ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր`

Տեխնոլոգիա`

  • Կպատրաստենք գիփսե թաղարներ
  • Կպատրաստենք տոնական բացիկներ

Խոհանոցային գործունեություն՝

Կպատրաստենք համեղ կեքսիկներ

Այլընտրանքային նկարչություն՝

  • Ալրանկարչություն
  • Ցորենանկարչություն

Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»

Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ

Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ,

Մարտ ամսվա հեքիաթներ, բանաստեղծություններ` Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», Մարտ, Սագիկ, Հուռին գնաց բանջարի

Ամսվա երգեր՝ 

Երգեր և պարերգեր՝

Պարեր՝

  • Կռնկավե

Մարտ ամսվա նախագծեր`

  • Մարտի 1-ապրիլի 08` «Ձոն մայրիկի»  ստուգատես- ցուցահանդես
  • Մարտի 1-ապրիլի 10`  «Ձոն մայրիկին»
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Գործունեություններն` ըստ շաբաթների

Մարտի 1-7Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Օրը գարնան գրկում։ Զբոսնում ենք այգում, խնամում շրջակա միջավայրը։ Այլընտրանքային նկարչություն։ Ռադիոնյութ շնորհավորանք մայրիկին։

Մարտի 11-15Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Ձոն մայրիկին նախագծի շրջանակում, երախաների հետ կպատրաստենք անակնկալ նվերներ մայրիկների համար։ Զբոսանք մաքուր օրդում։

Մարտի 18-22Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Խոհանոցային գործունեություն։ Տեխնոլոգիական աշխատանք։ Զբոսանք մաքուր օդում։

Մարտի 25-29Երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ։ Մարզական խաղեր։ Բնագիտական գործունեություն։ Զբոսանք մաքուր օրդում։

Սեմինարներ

  • Մարտ 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Փետրվարի 28, մարտի 6, 13, 20, 27-ի պարապմունքներ, հոգեբանության (Արևիկ Բաբայան)

Оставьте комментарий